CHALLENGE Փոքր բիզնեսի մարտահրավեր · 1-ին փուլ

Կիսվե՛ք բիզնես խնդրով, ստացե՛ք լուծումն անվճար

Ինչպես է աշխատում
1–2 րոպե · առանց գրանցման · բոլորը ստանում են պատասխան
CHALLENGE Փոքր բիզնեսի մարտահրավեր · 1-ին փուլ

Ձեր բիզնեսի խնդիրը արդեն մեր խնդիրն է

Պատմե՛ք մեզ մեկ կրկնվող խնդրի մասին, որը ձեր բիզնեսից ժամանակ, հաճախորդ կամ եկամուտ է խլում։ Մենք կընտրենք մեկ խնդիր և մեկ բիզնեսի համար կկառուցենք աշխատող լուծում՝ անվճար։

Ինչպես է աշխատում
Քայլ 1Պատմում եք ձեր խնդիրը1–2 րոպե՝ ձայնով կամ գրավոր։ Առանց գրանցման։
Քայլ 2Ընտրում ենք մեկ խնդիրՆմանատիպ խնդիրները խմբավորվում են և գնահատվում հրապարակված չափանիշներով։
Քայլ 3Կառուցում ենք լուծումը՝ անվճար3–4 շաբաթում, ընտրված բիզնեսի հետ միասին։
1–2րոպե՝ հայտը լրացնելու համար
3–4շաբաթ՝ ծրագրային լուծման համար
1խնդիր, որը կընտրվի
0 ֏ծախս ձեր բիզնեսի համար
Սա գաղափարների մրցույթ չէ։ Անհրաժեշտ է ներկայացնել իրական խնդիր, որին հաճախ առերեսվում է ձեր բիզնեսը։

Մեր պրոդուկտները

Ինչպես է աշխատում

Երեք քայլ՝ խնդրից մինչև աշխատող լուծում

1

Խնդրի նկարագրություն

Ի՞նչն է սխալ կամ դժվար գնում, որքա՞ն հաճախ է պատահում և ինչպե՞ս եք այժմ այդ խնդիրը լուծում։

2

Խմբավորում և գնահատում

Նմանատիպ խնդիրները խմբավորվում են։ Գնահատում ենք ապացույցը, ազդեցությունը բիզնեսի վրա և իրագործելիությունը։

3

Անվճար լուծում

Ընտրվում է մեկ խնդիր և մեկ բիզնես։ 3–4 շաբաթում կառուցում ենք աշխատող լուծում ընտրված խնդրի համար։

Հայտերի ընդունումը փակված է
Համապատասխանություն

Ի՞նչ խնդիրներ ենք փնտրում

Փոքր խնդիր չկա։ Եթե այն կրկնվում է ամեն շաբաթ և արժենում է ձեզ ժամանակ կամ հաճախորդ՝ մեզ հետաքրքիր է։

Համապատասխանում է

  • Խնդիր, որը կրկնվում է՝ ամեն օր, ամեն շաբաթ կամ ամեն ամիս
  • Լուծելի է ծրագրային ապահովմամբ կամ ավտոմատացմամբ
  • Չափելի ազդեցություն՝ կորցրած ժամեր, վաճառք, հաճախորդ կամ ավելորդ ծախս
  • Գործող բիզնես՝ առնվազն 3 ամիս և 1–20 աշխատող

Չի համապատասխանում

  • Ծրագրի կամ հավելվածի գաղափար՝ առանց ցուցադրված իրական խնդրի
  • Անձնական, ոչ թե բիզնես խնդիր
  • Հիմնականում ֆիզիկական կամ վայրից կախված խնդիր
  • Մեկանգամյա անհարմարություն, որը չի կրկնվում
  • Առանց չափելի բիզնես ազդեցության
Հայտերի ընդունումը փակված է
Անվճար լուծում

Ի՞նչ է ներառում «անվճար»-ը

Ճիշտ ակնկալիքները գործի կեսն են։

✓ Ներառված է

  • ·Խնդրի և ձեր աշխատանքային պրոցեսների ուսումնասիրություն
  • ·UX/UI դիզայն
  • ·Աշխատող լուծում՝ 3–4 շաբաթում
  • ·Ներդրում և ուսուցում ձեր թիմի համար
  • ·Արդյունքի չափում 30–60 օրվա ընթացքում

✕ Ներառված չէ

  • ·Նոր բրենդինգ
  • ·Անսահմանափակ փոփոխություններ կամ նոր պահանջներ
  • ·Երրորդ կողմի ծառայությունների կամ լիցենզիաների արժեքը
  • ·Անվճար մշակում նոր մասնակիցների/աշխատակիցների համար՝ ներդրումից հետո ավելանալու դեպքում
  • ·Ձեր բիզնեսին բացառապես հատուկ, ոչ կրկնվող լուծում
Կարևոր․ ընտրված բիզնեսը պետք է հատկացնի շաբաթական մոտ 4–6 ժամ՝ ուսումնասիրության, տվյալների տրամադրման և հետադարձ կապի համար։ Առանց դրա մշակվող լուծումը չի կարող աշխատել։
Թափանցիկ գնահատում

Ինչպես ենք գնահատում խնդիրները

Յուրաքանչյուր խնդիր գնահատվում է չորս չափանիշով։ Վերջնական ընտրությունը կայացնում է Dinno-ի փորձագիտական խումբը։

25բալ

Կրկնության ապացույց

Որքա՞ն հաճախ է պատահում և քանի՞ անկախ բիզնես է հաստատել նույն խնդիրը։

25բալ

Ազդեցության ուժգնություն

Կորցրած ժամանակ, վաճառք, դրամական հոսք։ Կարո՞ղ եք թիվ նշել։

20բալ

Շուկայի ընդգրկույթ

Քանի՞ ոլորտ է ընդգրկված և որքա՞ն ստանդարտ է աշխատանքային հոսքը։

20բալ

Իրագործելիություն

Կարո՞ղ է կառուցվել 3–4 շաբաթում, մեկ մշակողի ուժերով, ցածր ռիսկով։

Փորձագիտական ընտրություն

Միավորները ուղղորդում են որոշումը, բայց չեն փոխարինում դրան։ Վերջնական ընտրությունը կայացնում է Dinno-ի փորձագիտական խումբը՝ հաշվի առնելով խնդրի ընդհանուր պատկերը, բիզնեսի պատրաստվածությունը և իրագործման հնարավորությունները։

Կրկնվող խնդիրների դեպքում նախապատվությունը կարող է տրվել այն բիզնեսին, որը խնդիրը ներկայացրել է ամենավաղը։
Հայտերի ընդունումը փակված է
Ժամկետներ

Ժամանակացույց

1–3 ՇԱԲԱԹ

Հայտերի ընդունում

Կարող եք ներկայացնել ձեր խնդիրը նշված ժամկետում։

1 ՇԱԲԱԹ

Ուսումնասիրություն և ընտրություն

Ընտրվում է խնդիրը, ապա՝ գործընկերը։

3–4 ՇԱԲԱԹ

Կառուցում և չափում

Աշխատող փորձնական լուծում, ներդրում և արդյունքի չափում։

Հաճախ տրվող հարցեր

Հարցեր, որ արժե տալ

Սա մրցո՞ւյթ է։

Ոչ։ Սա գաղափարների մրցույթ չէ և հանրային քվեարկություն չկա։ Մենք հավաքում ենք իրական, կրկնվող բիզնես խնդիրներ, խմբավորում ենք դրանք և ընտրում մեկը՝ ապացույցի, ազդեցության և իրագործելիության հիման վրա։ Հայտերի քանակը որոշիչ չէ — հինգ խորապես տուժած բիզնեսը ավելի ուժեղ ապացույց է, քան հիսուն պատահական ձայն։

Իմ խնդիրը շատ փոքր է թվում։ Արժե՞ գրել։

Այո։ Փոքր և ամեն շաբաթ կրկնվող խնդիրը մեզ համար ավելի արժեքավոր է, քան մեծ և հազվադեպ պատահողը։ Հենց այդպիսի խնդիրներից են ծնվում լավագույն լուծումները։

Կստանա՞մ պատասխան, եթե իմ խնդիրը չընտրվի։

Այո։ Բոլոր մասնակիցները ստանում են անհատական պատասխան 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Ի՞նչ է լինում իմ տվյալների հետ։

Ձեր հայտը պահվում է Dinno-ի փոքր բիզնեսի տվյալների բազայում։ Ոչ մի հայտ կամ ընկերության անուն չի հրապարակվում առանց ձեր բացահայտ համաձայնության։

Ո՞ւմ է պատկանում ստեղծված լուծումը։

Dinno-ն պահպանում է ստեղծված ծրագրային լուծման մտավոր սեփականությունը և իրավունքն ունի այն զարգացնելու որպես պրոդուկտ այլ բիզնեսների համար։ Ձեր բիզնեսի տվյալները և գաղտնի տեղեկությունը մնում են ձերը։ Ամբողջական պայմանները հրապարակված են հայտի ձևում։

Հայտերի ընդունումը փակված է

Ի՞նչն է խանգարում ձեր բիզնեսին

1–2 րոպե։ Առանց գրանցման։ Բոլորը ստանում են պատասխան։

Հայտերի ընդունումը դեռ բացված չէ